10:10  ,  19 մարտի, 2018

Ինդիան Ուելս. Ֆեդերերի հաղթարշավն ավարտվեց եզրափակիչում

ԱՄՆ-ում ավարտված թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչում աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը 3 սեթում պարտվել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին։ 2 ժամ 45 րոպե տեւած մրցախղում Դել Պոտրոն առավելության է հասել 6:4, 6:7, 7:6 հաշվով։

Արգենտինացին նվաճել է կարիերայի 22-րդ տիտղոսը եւ առաջին անգամ հաղթել «Մասթերս» շարքի մրցաշարում։

36-ամյա Ֆեդերերը չկարողացավ պաշտպանել Ինդիան Ուելսի մրցաշարի հաղթողի կոչումը եւ առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում, որում գրանցեց կարիերայի լավագույն մեկնարկը։ Շվեյցարացի թենիսիստը կարիերայում առաջին անգամ մրցաշրջանում մեկնարկել էր 17 անընդմեջ հաղթանակով։ Մինչեւ այդ  Ֆեդերերի ամենահաջող մեկնարկը եղել էր Մրցաշրջան-2006-ում, որը նա սկսել էր 16 հաղթանակով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում