01:40  ,  19 մարտի, 2018

«Նապոլին» մոտեցավ «Յուվենտուսին»

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում «Նապոլին» տանը նվազագույն հաշվով հաղթեց «Ջենոային» եւ մոտեցավ առաջատար Թուրինի «Յուվենտուսին»։ Տանտերերի հաղթական գոլը 72-րդ րոպեին անկյունային հարվածի խաղարկման արդյունքում խփեց իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլը։ Նեապոլցիները չէին հաղթել նախորդ 2 խաղերում։ 

Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» հավաքեց 72 միավորով եւ 2 միավոր է հետ «Յուվենտուսից», որն այս տուրում գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել ՍՊԱԼ-ի հետ։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 1:0

Ռաուլ Ալբիոլ, 72

«Լացիո» - «Բոլոնիա»՝ 1:1

Լուկաս Լեյվա, 16 – Սիմոնե Վերդի, 3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս