00:21  ,  19 մարտի, 2018

Մոսկվայի «Արարատի» բժիշկն ու մերսողներն ինքնաթիռում տղամարդու կյանք են փրկել Երեւան ուղեւորվելիս

Մոսկվայի «Արարատի» ֆուտբոլիստները մարտի 18-ին ժամանել են Երեւան, որտեղ կանցկացնեն մարզումային հավաք։

Երեւան ուղեւորվելիս ինքնաթիռի ուղեւորներից մեկը հիպերտոնիկ կրիզ (ճնշման զգալի բարձրացում) է տարել։ Տղամարդուն փրկել են «Արարատի» բժիշկ Վիտալի Իկոննիկովը եւ թիմի մերսողներ Մարատ Իշմուրզինն ու Գենադի Կոլոսովը, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ երեւանյան հավաքի ընթացքում Մոսկվայի «Արարատը» կանցկացնի ստուգողական հանդիպումներ հայկական թիմերի հետ։ Մրցակիցներից մեկը կլինի Երեւանի «Բանանցը»։

2017-ին հիմնադրված «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով