11:12  ,  19 մարտի, 2018

Իսպանացի ֆուտբոլիստը ձեռքի սարսափելի կոտրվածք է ստացել

Մեքսիկական «Պումասի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Արիբասը ձեռքի սարսափելի կոտրվածք է ստացել «Կրուզ Ազուլի» դեմ Մեքսիկայի առաջնության խաղում (1։1)։

11-րդ րոպեին Արիբասը մրցակցի հետ պայքարելիս անհաջող ընկել է եւ չի կարողացել շարունակել խաղը։

28-ամյա Ալեխանդրո Արիբասն այս տարի է միացել մեքսիկական ակումբին։ Նախկինում նա խաղացել է նաեւ իսպանական «Ռայո Վալյեկանոյում», «Օսասունայում», «Սեւիլիայում» եւ «Դեպորտիվոյում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում