23:30  ,  18 մարտի, 2018

Անգլիայի Գավաթ․ Կիսաեզրափակիչի զույգերը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղերից հետո կայացել է հաջորդ փուլի վիճակահանությունը։

«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի «Տոտենհեմի» հետ, իսկ մյուս կիսաեզրափակիչում «Չելսին» կընդունի «Սաութհեմփթոնին», հայտնում է մրցաշարի կայքը։

Կիսաեզրափակիչի խաղերը կկայանան ապրիլի 21-ին եւ 22-ին։

Հիշեցնենք, որ Անգլիայի գործող գավաթակիրն է Լոնդոնի «Արսենալը», որը ռեկորդային՝ 13 անգամ է նվաճել այդ տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում