23:20  ,  18 մարտի, 2018

Անհաջող վերջնամաս «Աթլետիկոյի» համար

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» մրցակցի դաշտում 1։2 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։ Մինչեւ 82-րդ րոպեն հյուրերն առջեւում էին հաշվի մեջ, սակայն «Վիլյառեալը» տարավ կամային հաղթանակ։ Վերջնամասում դուբլի հեղինակ դարձավ թուրք 20-ամյա հարձակվող Էնես Ունալը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին։

Երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկո» ունի 64 միավոր եւ արդեն 11 միավոր է հետ առաջատար «Բարսելոնայից»։ «Վիլյառեալը» 47 միավորով 5-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո»՝ 2։1

Էնես Ունալ, 82, 90+2 – Անտուան Գրիզման, 20 (11մ)

Հեռացում՝ Վիտոլո, 90+3 («Աթլետիկո»)

«Սելտա» - «Մալագա»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում