22:55  ,  18 մարտի, 2018

«Լայպցիգը» կամային հաղթանակ տարավ «Բավարիայի» նկատմամբ

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում առաջատար Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվեց փոխչեմպիոն «Լայպցիգին»։ Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Բավարիայի» գերմանացի հարձակվող Սանդրո Վագները։ Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը, իսկ ընդմիջումից 11 րոպե անց խփեցին նաեւ հաղթական գոլը։

«Բավարիան» 66 միավորով առաջատարն է եւ 17 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Շալկեից»։ «Լայպցիգը» 43 միավորով 6-րդն է։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Լայպցիգ» - «Բավարիա»՝ 2։1

Նաբի Կեյտա, 37, Տիմո Վերներ, 56 – Սանդրո Վագներ, 12

«Քյոլն» - «Բայեր»՝ 2։0

Յույա Օսակո, Սիմոն Ցոլեր, 69

Հեռացում՝ Լուկաս Ալարիո, 33 («Բայեր»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս