21:49  ,  18 մարտի, 2018

Էդգար Բաբայանի գոլը «Հոբրոյին» չփրկեց առաջատարի դեմ խաղում

Ֆուտբոլի Դանիայի առաջնության 26-րդ տուրում «Հոբրոն» հյուրընկալվելիս 1։2 հաշվով պարտվել է առաջատար «Բրոնդբյուին»։

Դաշտի տերերը հաշիվը բացել են 74-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց 22-ամյա կիսապաշտպան Էդգար Բաբայանը խփել է «Հոբրոյի» պատասխան գոլը։ «Բրոնդբյուն» հաղթանակ է կորզել 87-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։ Էդգար Բաբայանը մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ 65-րդ րոպեին ստացել դեղին քարտ։ Դա նրա երրորդ գոլն էր Դանիայի ընթացիկ առաջնությունում։

«Հոբրոն» 32 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Բրոնդբյուն» մրցաշարային աղյուսակը գլխավորում է 60 միավորով։ Երկրորդ տեղում գտնվող «Միտյուլանդը» եւս ունի 60 միավոր։

Հիշեցնենք, որ նախկինում Էդգար Բաբայանը մերժել էր Հայաստանի երիտասարդական հավաքականին միանալու հրավերը՝ պատճառաբանելով, որ հրավեր ունի Դանիայի երիտասարդական հավաքականից, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով չէր խաղացել նաեւ դանիական թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում