21:23  ,  18 մարտի, 2018

Ծնվել է Շվայնշտայգերի ու Անա Իվանովիչի առաջնեկը

Աշխարհի նախկին առաջին ռակետ, սերբ թենիսիստուհի Անա Իվանովիչը որդի է ունեցել Գերմանիայի հավաքականի, Մյունխենի «Բավարիայի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերից: Աստղային զույգի առաջնեկը ծնվել է Չիկագոյում, հայտնում է Blic-ը։

30-ամյա Իվանովիչն ու 33-ամյա Շվայնշտայգերն ամուսնացել էին 2016-ի ամռանը Վենեցիայում: Զույգը հանդիպում է 2014-ից:

Գերմանացի ֆուտբոլիստը 2017-ից խաղում է ամերիկյան «Չիկագո Ֆայրում», իսկ սերբ թենիսիստուհին կարիերան ավարտել է 2016-ին։ Իվանովիչը թվիթերյան էջում հաստատել է երեխայի ծնվելու մասին լուրը՝ տեղադրելով լուսանկար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում