21:09  ,  18 մարտի, 2018

«Բարսելոնան» հաղթեց, Մեսիի հերթական գոլն ու ռեկորդը

Իսպանիայի առաջնության 29-րդ տուրում «Բարսելոնան» սեփական դաշտում 2։0 հաշվով պարտության մատնեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Դաշտի տերերից առաջին խաղակեսում աչքի ընկան արգենտինացի Լիոնել Մեսին ու իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը։ Արգենտինացի հարձակվողը 25 գոլով շարունակում է գլխավորել ռմբարկուների ցուցակը։

30-ամյա Մեսին դարձավ առաջին ֆուտբոլիստը, որն Իսպանիայի առաջնությունում նվազագույնը 25 գոլ է խփում 10 մրցաշրջան անընդմեջ։ Այդ ռեկորդը կարող է կրկնել նաեւ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, եթե Իսպանիայի ընթացիկ առաջնությունում դառնա եւս 7 գոլի հեղինակ։

«Բարսելոնան» Պրիմերայում անպարտելի շարքը հասցրեց 36 խաղի (30 հաղթանակ, 6 ոչ ոքի) եւ մրցաշարային աղյուսակը գլխավորում է 72 միավորով։ Կատալոնական ակումբն 11 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոյի» նկատմամբ։

Իսպանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկ»՝ 2:0

Պակո Ալկասեր, 8, Լիոնել Մեսի, 30

«Լեգանես» - «Սեւիլիա»՝ 2։1

Ունաի Բուստիզա, 41, Խավյեր Էրասո, 69 – Միգել Լայուն, 90

Հեռացում՝ Պաբլո Սարաբիա, 84 («Սեւիլիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս