18:22  ,  18 մարտի, 2018

Միշի Բատշուայիի գեղեցիկ գոլը հաղթանակ բերեց Դորտմունդի «Բորուսիային»

Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը նվազագույն հաշվով առավելության հասավ «Հանովերի» նկատմամբ։ Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց բելգիացի հարձակվող Միշի Բատշուային, որն անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ գեղեցիկ հարվածով։

«Բորուսիան» 48 միավորով երրորդ տեղում է եւ մեկ միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող «Շալկեից»։

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Բորուսիա Դ․» - «Հանովեր»՝ 1։0

Միշի Բատշուայի, 24

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով