19:11  ,  18 մարտի, 2018

«Լեոն» ու «Չարբախը» հերթական հաղթանակներն են տարել

Ֆուտզալի Հայաստանի առաջնությունում այս հանգստյան օրերին անցկացվել են 15-րդ տուրի հանդիպումները, փոխանցում է ՀՖՖ կայքը։

Առաջատարներ «Լեոն» ու «Չարբախը» տարել են հերթական հաղթանակները։ «Լեոն» ունի 40 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Չարբախը»՝ 36։ Լավագույն եռյակը եզրափակող «Շիրակը» հավաքել է 32 միավոր։

Հայաստանի առաջնություն, 15-րդ տուր

«Լեո» - «Շիրակ ՖԱ»՝ 8։1

«Չարբախ» - «Ալավերդի»՝ 24:5

«Արմենիա Թրավել» - ՎՊՀ՝ 8:2

«Կապան» - ՇՊՀ՝ 9:7  

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում