17:52  ,  18 մարտի, 2018

ՊՍԺ-ն կամային հաղթանակ տարավ Նիցայում

Ֆրանսիայի առաջնության 30-րդ տուրում առաջատար ՊՍԺ-ն 2։1 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Նիցայի» նկատմամբ։ Առաջին խաղակեսից հետո հաշիվը 1։1 էր, իսկ հյուրերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը։

ՊՍԺ-ն մրցաշարային աղյուսակը գլխավորում է 83 միավորով եւ 17 միավոր առաջ է երկրորդ տեղում է ընթացող «Մոնակոյից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։

Ֆրանսիայի առաջնություն, 30-րդ տուր

«Նիցա» - ՊՍԺ՝ 1։2

Ալան Սեն-Մաքսիմյեն, 17 – Անխել Դի Մարիա, 21, Դանի Ալվես, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում