17:28  ,  18 մարտի, 2018

Իկարդիի պոկերն ու «Ինտերի» վստահ հաղթանակը

Իտալական A Սերիայի 29-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սամպդորիայի» նկատմամբ։ Միլանյան ակումբից պոկերի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Մաուր Իկարդին, որը 4 գոլ խփեց 21 խաղային րոպեներում։ Հատկապես գեղեցիկ ստացվեցին նրա երկրորդ ու չորրորդ գոլերը։ Ռմբարկուների ցուցակում Իկարդին 22 գոլով բարձրացավ երկրորդ տեղ եւ 2 գոլ է զիջում Չիրո Իմոբիլեին («Լացիո»)։

«Ինտերը» 55 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Սամպդորաիան» 44 միավորով 7-րդն է։

Իտալիայի առաջնություն, 29-րդ տուր

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 0։5

Իվան Պերիշիչ, 26, Մաուրո Իկարդի, 30 (11մ), 31, 44, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում