16:45  ,  18 մարտի, 2018

Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է օլիմպիական չեմպիոնին եւ նվաճել արծաթե մեդալ (ֆոտո)

Հայաստանի ներկայացուցիչ Ֆերդինանդ Կարապետյանն արծաթե մեդալակիր է դարձել Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում կայացած ձյուդոյի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում։

73 կգ քաշային կարգում 26-ամյա մարզիկը 4 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Մոնղոլիայի ներկայացուցիչ Ցոգթբաթար Օչիրիից։ Կիսաեզրափակիչում Ֆերդինանդ Կարապետյանը հաղթել է Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, իտալացի Ֆաբիո Բազիլեին։

Մրցաշարին Հայաստանի ձյուդոիստներից մասնակցել են նաեւ Արսեն Ղազարյանը (73 կգ) եւ Վարդան Խաչատրյանը (81 կգ)։

Հիշեցնենք, որ նախորդ ամիս Ֆերդինանդ Կարապետյանը բրոնզե մեդալ էր նվաճել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացված «Մեծ սաղավարտ» մրցաշարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում