16:27  ,  18 մարտի, 2018

Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակների շարքը պրոֆեսիոնալ ռինգում (ֆոտո)

Հայաստանի հավաքականի նախկին բռնցքամարտիկներ Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանն ու Գոռ Երիցյանը հերթական հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում։

Մոսկվայում կայացած «Проспект» մրցաշարում Նարեկ Աբգարյանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել ուզբեկ Բեկսուլթան Ռաուշանովին՝ տանելով 8-րդ հաղթանակը 8-րդ մենամարտում (5 նոկաուտ)։

Գոռ Երիցյանը 8-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է Վրաստանը ներկայացնող Միխեիլ Ավագյանին։ Դա Երիցյանի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։

Արամ Ավագյանը (58․9 կգ)  մրցավարների միաձայն որոշմամբ ուժեղ է գտնվել ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւից։ Ավագյանն անցկացրել է 7-րդ մենամարտը եւ տարել 7-րդ հաղթանակը (2 նոկաուտ)։

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս Punch Boxing Promotions-ի թիմում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում