15:53  ,  18 մարտի, 2018

«Գանձասար-Կապանը» չօգտվեց «Ալաշկերտի» պարտությունից, «Շիրակը» հաղթեց Երեւանում

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբում մարտի 18-ին կայացան 19-րդ տուրի վերջին 2 հանդիպումները։

Երկրորդ տեղում գտնվող «Գանձասար-Կապանը» Գյումրիում ընդունեց Երեւանի «Բանանցին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։ Կապանցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, սակայն «Բանանցը» պարտությունից խուսափեց բրազիլացի հարձակվող Վալմերսոնի դուբլի շնորհիվ։

Օրվա մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» Երեւանում 2։0 հաշվով ուժեղ գտնվեց հետնապահ «Արարարտից»։

Այս հաղթանակից հետո «Շիրակը» հավաքեց 28 միավոր եւ հավասարվեց «Գանձասար-Կապանին»։ «Բանանցը» 27 միավորով չորրորդ տեղում է, իսկ այս տուրում պարտությւոն կրած առաջատար «Ալաշկերտն» ունի 34 միավոր։

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

Մարտի 18

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 2։2

Ալեքս Ժունիոր, (11մ), 33, Գեղամ Հարությունյան, 44 - Վալմերսոն, 39, 72 (11մ)

«Արարատ» - «Շիրակ»՝ 0։2

Սոլոմոն Ուդո, 48 (11մ), Վարդան Բակալյան, 71

Մարտի 17

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:1

Դրիսա Դիարասուբա, 17, Ալիկ Առաքելյան, 22, Պետրոս Ավետիսյան, 45+2 - Սանի Օմորեջի, 58  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում