14:15  ,  18 մարտի, 2018

Մոուրինյոն դժգոհել է «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողներից

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Բրայթոնի» նկատմամբ տնային հաղթանակը։

«Չխաղացինք այնպես, ինչպես ես էի ցանկանում։ Հասկանալի է, որ մենք արժանի էինք հաղթանակի, կառավարում էինք խաղը, սակայն չխաղացինք լավագույն կերպով։

Ինձ դարձյալ դուր չեկավ համագործակցությունն առջեւի գծում։ Մեղավոր են բոլոր խաղացողները։ Ոմանք վախենում էին խաղալ։ Չեմ մանրամասնի, բայց խոսքը բնավորության, վստահության եւ կարգի մասին է։

Դժվար պահերին ոչ բոլոր խաղացողներն են վստահ գործում եւ ցուցադրում բնավորություն։ Երբեմն նրանք խուսափում են հաճախ գնդակ ստանալուց»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթել էր 2։0 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։ Կիսաեզրափակիչի ուղեգիր է նվաճել նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»: Մյուս երկու զույգերում մարտի 18-ին կհանդիպեն «Ուիգանն» ու «Սաութհեմփթոնը» եւ «Լեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English