11:50  ,  18 մարտի, 2018

Ֆեդերերը սահմանել է անձնական ռեկորդ եւ դուրս եկել եզրափակիչ

Աշխարհի առաջին ռակետ Ռոջեր Ֆեդերերը կարիերայում առաջին անգամ մրցաշրջանում մեկնարկեց 17 անընդմեջ հաղթանակով։ ԱՄՆ-ում շարունակվող Ինդիան Ուելսի մրցաշարի կիսաեզրափակիչում շվեյցարացի թենիսիստը 3 սեթում հաղթեց խորվաթ Բորն Չորիչին։ 2 ժամ 19 րոպե տեւած մրցախաղում գրանցվեց 5:7, 6:4, 6:4 հաշիվը։

Մինչեւ այս 36-ամյա Ֆեդերերի ամենահաջող մեկնարկը եղել էր Մրցաշրջան-2006-ում, որը նա սկսել էր 16 հաղթանակով։ Ինդիան Ուելսի մրցաշարի եզրափակիչում շվեյցարացին կմրցի արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի հետ։

Հիշեցնենք, որ Ռոջեր Ֆեդերերը Ինդիան Ուելսի մրցաշարի գործող հաղթողն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English