01:36  ,  18 մարտի, 2018

Լուկակուի եւ Մատիչի գոլերը «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս բերեցին կիսաեզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի ուղեգիրը: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» 2:0 հաշվով պարտության մատնեց «Բրայթոնին»:

Առաջին խաղակեսում սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Վերջնամասում հաշիվը կրկնապատկեց Մատիչը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի ուղեգիր էր նվաճել նաեւ Լոնդոնի «Տոտենհեմը»: Մյուս երկու զույգերում մարտի 18-ին կհանդիպեն «Ուիգանն» ու «Սաութհեմփթոնը» եւ «Լեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 2:0

Ռոմելու Լուկակու, 37, Նեմանյա Մատիչ, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս