23:29  +04,  17 մարտի, 2018

Բունդեսլիգա. «Շալկեն» ամրապնդվում է երկրորդ տեղում

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում Գելզենկիրխենի «Շալկեն» հյուրընկալվեց «Վոլֆսբուրգին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով մրցակցի ինքնագոլի շոնրհիվ: Դաշտի տերերը նաեւ չկարողացան արդյունավետ իրացնել 11 մետրանոցը:

«Շալկեն» 49 միավորով երկրորդն է եւ Դորտմունդի «Բորուսիայից» (26 խաղ) առաջ է 4 միավոր: Առաջատար «Բավարիան» ունի 66 միավոր:

Գերմանիայի առաջնություն, 27-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Շալկե»՝ 0:1

Ռոբին Կնոխե, 86, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Պաուլ Վերհագ («Վոլֆսբուրգ»), 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: