23:19  ,  17 մարտի, 2018

Սալահի պոկերը, «Լիվերպուլի» հաղթանակը

Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «Լիվերպուլը» գերմանացի մարզիչ Յուրգեն Կլոպի գլխավորությամբ սեփական խաղադաշտում հանդիպեց «Ուոթֆորդի» հետ եւ հաղթեց 5:0 հաշվով:

Չորս գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Մոհամեդ Սալահը: Նա առաջին անգամ 3 եւ ավելի գոլ խփեց անգլիական թիմում՝ դառնալով առաջին եգիպտացին, որը հեթ-տրիկ եւ պոկեր է ձեւակերպում Անգլիայի Պրեմյեր լիգայում: Ուրուգվայցի Լուիս Սուարեսից հետո 2013 թվականից «Լիվերպուլում» ոչ ոք մեկ խաղում չորս գոլ չէր խփել:

«Լիվերպուլը» վաստակել է 63 միավոր եւ երրորդ տեղում է: «Տոտենհեմը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել եւ 61 միավորով չորրորդն է: «Ուոթֆորդը» 36 միավորով 11-րդն է:

Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր

«Լիվերպուլ» - «Ուոթֆորդ»՝ 5:0

Մոհամեդ Սալահ, 4, 43, 77, 85, Ռոբերտո Ֆիրմինո, 49

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում