20:46  ,  17 մարտի, 2018

«Ռեալն» ու ՊՍԺ-ն կպայքարեն Պաուլո Դիբալայի համար

Մադրիդի «Ռեալն» ու ֆրանսիական ՊՍԺ-ն ամռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կպայքարեն Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալային ձեռք բերելու համար, հաղորդում է calciomercato-ն: «Յուվենտուսը» պատրաստ է քննարկել առաջարկներ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ:

ՊՍԺ-ն Դիբալային դիտարկում է փոխարինող ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին կամ բրազիլացի հարձակվող Նեյմարին, որոնց հեռանալու հավանականությունն աստիճանաբար աճում է:

Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան խփել է 21 գոլ:  

Ֆոտո՝ facebook.com/Juventus

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում