18:10  ,  17 մարտի, 2018

Անգլիայի Գավաթ. «Տոտենհեմը» կիսաեզրափակիչում է

Լոնդոնի «Տոտենհեմը» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ: Ուելսում տեղի ունեցած խաղում արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմը 3:0 հաշվով պարտության մատնեց «Սուոնսի Սիթիին»: Դուբլի հեղինակ դարձավ դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը:

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կմրցեն «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Բրայթոնը», «Ուիգանն» ու «Սաութհեմփթոնը» եւ «Լեսթեր Սիթին» ու «Չելսին»:

Անգլիայի Գավաթ, քառորդ եզրափակիչ

«Սուոնսի» - «Տոտենհեմ»՝ 0:3

Կրիստիան Էրիկսեն, 11, 62, Էրիկ Լամելա, 45+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում