15:49  ,  17 մարտի, 2018

«Փյունիկը» Հենրիխ Մխիթարյանի ներկայությամբ հաղթեց «Ալաշկերտին»

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 19-րդ տուրում հետնապահներից «Փյունիկը» սեփական խաղադաշտում մրցեց չեմպիոնի տիտղոսը պաշտպանող, առաջատար «Ալաշկերտի» հետ եւ հաղթանակ տարավ 3:1 հաշվով՝ երեք գոլերն էլ խփելով առաջին խաղակեսում:

Հանդիպմանը հետեւում էր նաեւ Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Փյունիկի» նախկին խաղացող է:

«Ալաշկերտը» 34 միավորով առաջին տեղում է, «Փյունիկը» 24 միավորով նախավերջինն է:

Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր

«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 3:1

Դրիսա Դիարասուբա, 17, Ալիկ Առաքելյան,  22, Պետրոս Ավետիսյան, 45+2 - Օմորեջի 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով