16:14  ,  17 մարտի, 2018

Կազեմիրո. «Ռեալում» Նեյմարի համար դռները բաց են

«Ռեալում» դռենը բաց են Նեյմարի համար, ասել է Արքայական ակումբի եւ Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Կազեմիրոն՝ խոսելով ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին:

«Նեյմարի խաղը միշտ տպավորիչ էր դեռ 11 տարեկանից: Նա եւ Կոուտինյոն առանձնանում էին Բրազիլիայի երիտասարդական հավաքականում:

«Բայց չեմ կարծում, որ նա կմիանա «Ռեալին», թեեւ այդ մասին պետք է հարցնել Ֆլորենտինո Պերեսին: Ես կկքնեի նրա հետ պայմանագիր, բայց Նեյմարն ասում էր, որ երջանիկ է Փարիզում»,- Կազեմիրոյի խոսքը մեջբերում է COPE-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարն անցած ամռանն է 222 միլիոն եվրոյով տեղափոխվել ՊՍԺ։ Ոչ պաշտոնական տվյալներով, «Ռեալը» Նեյմարի տրանսֆերի համար կարող է ներգրավել ֆինանսական միջոցներ Nike–ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանագրով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում