14:42  ,  17 մարտի, 2018

Հարոյանի գոլային փոխանցումն ու «Ուրալի» հաղթանակը

Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվել է «ԲՄԱ-Խաբարովսկին» եւ հաղթանակ է տարել 3:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը եղել է «Ուրալի» մեկնարկային կազմում եւ խաղացել է առանց փոխարինման: Առաջին գոլի դրվագում արդյունավետ փոխանցումը կատարել է Հարոյանը:

«Ուրալը» 28 միավորով 8-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 23-րդ տուր

«ԲՄԱ-Խաբարովսկ» - «Ուրալ»՝ 0:3

Վլադիմիր Իլյին, 26, 89, Օտման Էլ Կաբիր, 72,

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում