00:05  ,  17 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյանի երկրորդ պարտությունը

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ԱՄՆ-ը ներկայացնող Ուեսլի Սոյի հետ եւ պարտություն կրեց 78-րդ քայլում:

Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ Սոյի հետ կիսում է 6-7-րդ տեղերը:

Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել չինացի Դին Լիրենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկ հետ, սեւերով հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին ու սպիտակներով պարտվել աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին։

Հավակնորդների մրցաշար, 6-րդ տուր

Ուեսլի Սո (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 1:0

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Դին Լիրեն (Չինաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 1:0

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարուանա, Մամեդյարով՝ 4-ական միավոր, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3-ական, Սո, Արոնյան՝ 2.5-ական, Կարյակին՝ 2:

7-րդ տուրի զույգերը (մարտի 18-ին)

Արոնյան - Կարուանա

Գրիշչուկ - Մամեդյարով

Կրամնիկ - Դին Լիրեն

Կարյակին - Սո

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English