22:47  ,  16 մարտի, 2018

Էրզրումը կհավակնի Օլիմպիական խաղերի անցկացման

Էրզրումը կհավակնի 2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը:

«Էրզրումում կա գերազանց մարզական ենթակառուցվածք: Մենք համարձակորեն հայտ կներկայացնենք 2026թ. Խաղերի անցկացման իրավունքը ստանալու համար»,- Էրդողանի խոսքը մեջբերում է haberturk-ը:

Սպասվում է, որ հավակնորդ կլինեն նաեւ Կանադայի Կալգարին եւ Ճապոնիայի Սապորոն:

2026թ. օլիմպիական մայրաքաղաքը հայտնի կդառնա 2019թ. հուլիսին Միլանում կայանալիք Միջազգային օլիմպիական կոմիտեի նստաշրջանում:

Հիշեցնենք, որ ավստրիական Ինսբրուկի եւ շվեյցարական Սյոնի բնակիչները հանրաքվեներում դեմ են արտահայտվել օլիմպիական հայտնի ներկայացմանը:

2022թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կընդունի Պեկինը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում