20:02  ,  16 մարտի, 2018

Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը՝ ռեկորդային ցուցանիշով

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը: Քվեարկությունն անցկացրել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ֆրանսիական «Լիոնի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձած Գոլովինը ստացել է ձայների 89 տոկոսը, ինչը այս մրցաշրջանում ռեկորդային ցուցանիշ է: ԲԿՄԱ-ն հաղթել էր 3:2 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Երկրորդ տեղը զբաղեցրած Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսը ստացել է 8 տոկոս, իտալական «Լացիոյի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Լեյվան՝ 2 տոկոս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով