21:04  ,  16 մարտի, 2018

Յուրգեն Կլոպ. Չեմ կարծում, որ ցանկալի մրցակից էինք «Մանչեսթեր Սիթիի» համար, բայց չենք համարվի ֆավորիտ

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանության արդյունքը: Գերմանացի մասնագետի գլխավորած թիմը կհանդիպի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիին» եւ հաղթել ենք, եւ պարտվել: Չեմ կարծում, որ վիճակահանությունից առաջ «Լիվերպուլն» ամենացանկալի մրցակիցն էր «Մանչեսթեր Սիթիի» համար: Մեր թիմի համար դա նշան է, թե ինչքան ուժեղ կարող ենք լինել:

Այո, մենք չենք համարվի ֆավորիտ, բայց քառորդ եզրափակիչում ֆավորիտներ կարելի է համարել թերեւս «Բարսելոնային» եւ «Բավարիային»: Փառք Աստծո, ֆուտբոլում երբեք ոչինչ կանխորոշված չէ»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Առաջին հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին Լիվերպուլում, պատասխան խաղը՝ ապրիլի 10-ին Մանչեսթերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English