16:36  ,  16 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյան. Մոսկվան կանչում է

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արձագանքել է Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությանը, որի արդյունքում Արսեն Վենգերի գլխավորած թիմին բաժին է հասել Մոսկվայի ԲԿՄԱ-ն։ Այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն արդեն խաղացել է ռուսական ակումբի հետ, երբ հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Թիմերը մրցել էին Չեմպիոններ լիգայի խմբային փուլում, որում Մխիթարյանը Մոսկվայում նաեւ գրավել էր ԲԿՄԱ-ի դարպասը։

«Մոսկվան կանչում է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)

«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)

 «Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով