16:11  ,  16 մարտի, 2018

Եվրոպայի լիգա․ 1/4 եզրափակիչի վիճակահանության արդյունքները (ֆոտո)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Արսենալը» կմրցի Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ։

Շվեյցարական Նիոնում մարտի 16-ին տեղի ունեցավ 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի արդյունքում Արսեն Վենգերի գլխավորած թիմն առաջին հանդիպումը կանցկացնի տանը։ Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից Մադրիդի «Աթլետիկոյին» բաժին հասավ Լիսաբոնի «Սպորտինգը»։ 

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։

Հիշեցնենք, որ այս փուլում բոլոր թիմերը կարող էին հանդիպել իրար։ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը եւս որոշելու են վիճակահանությամբ։

Եվրոպայի լիգա, 1/4 եզրափակիչ

«Լայպցիգ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա)

«Արսենալ» (Անգլիա) - ԲԿՄԱ (Ռուսաստան)

«Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)

 «Լացիո» (Իտալիա) - «Զալցբուրգ» (Ավստրիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս