10:14  ,  18 մարտի, 2018

Հավակնորդների մրցաշար. Լեւոն Արոնյան vs Ֆաբիանո Կարուանա

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում երկրորդ հանգստյան օրվանից հետո մարտի 18-ին կանցկացվի 7-րդ տուրը։

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով ուժերը կչափի 2 առաջատարի թվում գտնվող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Տուրի բոլոր պարտիաները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 18։00-ին։

Նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը տարել է մեկ հաղթանակ, կրել 2 պարտություն եւ 3 պարտիա ավարտել ոչ ոքի։ Լեւոն Արոնյանն ունի 2.5 միավոր եւ ամերիկացի Ուեսլի Սոյի հետ բաժանում է 6-7-րդ տեղերը:

Հավակնորդների մրցաշար, 7-րդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Դին Լիրեն (Չինաստան)

Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) - Ուեսլի Սո (ԱՄՆ)

Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Կարուանա, Մամեդյարով՝ 4-ական միավոր, Կրամնիկ, Գրիշչուկ, Դին Լիրեն՝ 3-ական, Սո, Արոնյան՝ 2.5-ական, Կարյակին՝ 2:

Երկու շրջանով անցկացվող հավակնորդների մրցաշարի մրցանակային հիմնադրամը 420 հազար եվրո է: Հավասար միավորների դեպքում, հաղթողը կորոշվի անձնական հանդիպումների, հաղթանակների քանակի, Զոնեբորն-Բերգերի գործակցի հաշվարկով: Բացարձակ հավասարության դեպքում, մարտի 28-ին կանցկացվի թայ-բրեյք: Պարտիաների ժամանակի հաշվարկը. 100 րոպե՝ առաջին 40 քայլին, 50 րոպե՝ հաջորդ 20 քայլին եւ 15 րոպե՝ մինչեւ պարտիայի ավարտը ամեն քայլին 30 վայրկյանի ավելացմամբ:

Խաղային օրերն են՝ մարտի 10-12, 14-16, 18-20, 22-24, 26-27: Հանգստյան օրերն են՝ մարտի 13, 17, 21, 25: Տուրերի մեկնարկը Երեւանի ժամանակով 18:00-ին է:

Հավակնորդների մրցաշարի հաղթողն իրավունք կստանա այս տարվա նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք մրցամարտում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել համաշխարհային թագը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում