15:30  ,  16 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ՈւԵՖԱ-ի կայքում անցացված հարցման արդյունքում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի՝ այս շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։

Լոնդոնի «Չելսիի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (3։0) դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո 30-ամյա Մեսին ստացել է ձայների 79 տոկոսը։

4 թեկնածուների թվում էին նաեւ Վիսամ Բեն Յեդերը («Սեւիլիա», 11 տոկոս), Թոմաս Մյուլերը («Բավարիա», 6 տոկոս) եւ Էդին Ջեկոն («Լիվերպուլ», 3 տոկոս)։

Հիշեցնենք, որ այս շաբաթ Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Բարսելոնա» - «Չելսի» (3։0), «Բեշիկթաշ» - «Բավարիա» (1:3), «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սեւիլիա» (1:2) եւ «Ռոմա» - «Շախտյոր» (1։0) հանդիպումներ։ 

Մարտի 16-ին անցկացվել է նաեւ 1/4 եզրափակիչի վիճակահանությունը։

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Բավարիա» (Գերմանիա)

«Յուվենտուս» (Իտալիա) - «Ռեալ» (Իսպանիա)

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)

Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում