14:44  ,  16 մարտի, 2018

Ջեկ Ուիլշիր. Այս հաղթանակն անհրաժեշտ էր մեզ

Լոնդոնի «Արսենալի» անգլիացի կիսապաշտպան Ջեկ Ուիլշիրը մեկնաբանել է իտալական «Միլանի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

«Այս հաղթանակն անհրաժեշտ էր մեզ։ Նախորդ շաբաթ մենք բարձր մակարդակի խաղ ցուցադրեցինք Միլանում։ Այսօր «Արսենալի» խաղացողները պետք է լինեն իսկական պրոֆեսիոնալներ, որպեսզի կատարեն իրենց աշխատանքը։ «Միլանի» դեմ հանդիպումներում մենք ցուցադրեցինք, որ կարող ենք խաղալ Եվրոպայի լավագույն թիմերի դեմ»,- Ջեկ Ուիլշիրի խոսքը մեջբերում է Sports Mole-ը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին։ Պայքարը շարունակում են՝ «Արսենալ» (Անգլիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Մարսել» (Ֆրանսիա) ակումբները։ Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում