14:12  ,  16 մարտի, 2018

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ու լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի խորհրդանշական հավաքականն ու շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին։

Լավագույն խաղացողի կոչման համար կպայքարեն Ալեքսանդր Գոլովինը (ԲԿՄԱ), Ֆերնանդո Տորեսը («Աթլետիկո»), Մարեկ Բակոշը («Վիկտորիա Պլզեն») եւ Լուկաս Լեյվան («Լացիո»)։

Շաբաթվա խորհրդանշական հավաքականն ունի հետեւյալ տեսքը․

ԴարպասապահԱլեշ Գրուշկա («Վիկտորիա Պլզեն»)։

ՊաշտպաններԲերնարդո Ֆերնանդես («Լայպցիգ»), Լուիս Ֆելիպե («Լացիո»), Ստեֆան դե Վրեյ («Լացիո»), Ֆելիպե Լուիս («Աթլետիկո»)։

ԿիսապաշտպաններԱնխել Կորեա («Աթլետիկո»), Լուկաս («Լացիո»), Ռոդրիգո Բատալիա («Սպորտինգ»), Լուկաս Օկամպոս («Մարսել»)։

Հարձակվողներ․ Մարեկ Բակոշ («Վիկտորիա Պլզեն») Դանի Ուելբեկ («Արսենալ»)։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին։ Պայքարը շարունակում են՝ «Արսենալ» (Անգլիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Մարսել» (Ֆրանսիա) ակումբները։ Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով