20:37  ,  16 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի քույրը՝ «Էմիրեյթսում» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը ներկա է եղել Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի «Արսենալ» - «Միլան» պատասխան խաղին Լոնդոնի «Էմիրեյթս» ստադիոնում:

Խաղից հետո Մոնիկան եղբոր հետ լուսանկար է հրապարակել Ինստագրամում՝ գրառելով. «Նոր գույներ, նոր տուն»:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում «Արսենալը» «Միլանին» հաղթել է 3:1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ: Մխիթարյանը փոխարինվել էր 69-րդ րոպեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում