13:41  ,  16 մարտի, 2018

Եվրոպայի լիգա․ Ինչպես գնդակը չէր «ցանկանում» հայտնվել Պլզենին «Վիկտորիայի» դարպասում

Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստները մի շարք իրական գոլային պահեր են կորցրել Պլզենին «Վիկտորիայի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (1։2)։

Չեխիայում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր «Վիկտորիայի» հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Նույն հաշվով առաջին խաղում հաղթել էր պորտուգալական ակումբը։ Խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, որտեղ «Սպորտինգը» գոլ էր խփել եւ դուրս եկել հաջորդ փուլ։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին։ Պայքարը շարունակում են՝ «Արսենալ» (Անգլիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Մարսել» (Ֆրանսիա) ակումբները։ Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով