12:33  ,  16 մարտի, 2018

Արսեն Վենգեր․ 1/4 եզրափակիչում չէի ցանկանա հանդիպել «Աթլետիկոյին»

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Միլանի» նկատմամբ 3։1 հաշվով հաղթանակից հետո խոստովանել է, որ հաջորդ փուլում չի ցանկանա հանդիպել Մադրիդի «Աթլետիկոյին»։

«Սիրով կխուսափեինք «Աթլետիկոյի» դեմ դիմակայությունից։ «Միլանը» հրաշալի մրցակից է։ Եթե մենք արդյունք գրանցենք եւ ցուցադրենք բարձր մակարդակի ֆուտբոլ, երկրպագուները կլինեն մեզ հետ»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը կկայանա մարտի 16-ին՝ Երեւանի ժամանակով 16:00-ին։ «Արսենալից» բացի, այստեղ պայքարը շարունակում են՝ «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Մարսել» (Ֆրանսիա) ակումբները։ Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով