11:39  ,  16 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանը` «Միլանի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում

Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը հարցում է անցկացնում՝ պարզելու, թե ով է անգլիական ակումբի լավագույն ֆուտբոլիստը իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

4 թեկնածուների թվում է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը լավագույնի կոչման համար կպայքարի գերմանացի պաշտպան Շկոդրան Մուստաֆիի, շվեյցարացի կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ու անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկի հետ։

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 69 րոպե։ Միլանում կայացած առաջին խաղում եւս ուժեղ էր գտնվել անգլիական ակումբը (2։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով