11:22  ,  16 մարտի, 2018

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության անոնս

Շվեյցարական Նիոնում մարտի 16-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը:

8 ուժեղագույն ակումբներն են՝ «Ռեալ» (Իսպանիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Բավարիա» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Ռոմա» (Իտալիա), «Սեւիլիա» (Իսպանիա)։

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 3-ին եւ 4-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 10-ին եւ 11-ին։

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են «Արսենալ» (Անգլիա), «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա), ԲԿՄԱ (Ռուսաստան), «Լացիո» (Իտալիա), «Լայպցիգ» (Գերմանիա), «Սպորտինգ» (Պորտուգալիա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Մարսել» (Ֆրանսիա) ակումբները։

Եվրոպայի լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 5-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 12-ին։

Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով