17:11  ,  16 մարտի, 2018

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը «Միլանի» դեմ խաղում

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն իտալական «Միլանի» դեմ Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում։

Հայաստանի հավաքականի ավագը դարպասի ուղղությամբ կատարել է 3 հարված, որոնցից մեկից հետո գնդակն ընթացել է դեպի դարպասը։ Մխիթարյանի 50 փոխանցումներից թիմակիցներին հասել է 80 տոկոսը: 29-ամյա կիսապաշտպանը կատարել է մեկ առանցքային փոխանցում, 4 անգամ խլել գնդակը եւ մեկ անգամ կասեցրել մրցակցի փոխանցումը։ Հենրիխը կանոնները խախտել է մեկ անգամ, մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում մրցակիցը կանոնները չի խախտել: Արդյունքում՝ նա ստացել է 6․89 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում ամենաբարձր գնահատվել է անգլիացի հարձակվող Դենի Ուելբեկի խաղը (9.02):

Հիշեցնենք, որ Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» հաղթել էր 3։1 հաշվով եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ, իսկ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում հանդես էր եկել 69 րոպե։ Միլանում կայացած առաջին խաղում եւս ուժեղ էր գտնվել անգլիական ակումբը (2։0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս