23:54  ,  15 մարտի, 2018

Եվրոպայի լիգա. «Մարսելը», «Լացիոն» եւ «ՌԲ Լայպցիգը» քառորդ եզրափակիչում են

Ֆրանսիական «Մարսելը», իտալական «Լացիոն» եւ «ՌԲ Լայպցիգը» նվաճեցին Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգրեր:

Չեխական «Վիկտորիա Պլզենի» եւ պորտուգալական «Սպորտինգի» դիմակայությունը կշարունակվի լրացուցիչ ժամանակում: Հիմնական ժամանակում 2:0 հաշվով հաղթել է չեխական թիմը: Առաջին խաղում նույն հաշվով հաղթանակ էր տարել «Սպորտինգը»:

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) -  «Մարսել» (Ֆրանսիա)՝ 1:2 (առաջին խաղ՝ 1։3)

Ինյակի Ուիլիմյաս, 74 - Դիմիտրի Պայետ, 38, 11մ, Լուկաս Օկամպոս, 52

Հեռացում՝ Արից Ադուրիս («Աթլետիկ Բիլբաո»), 76, երկրորդ դեղին քարտ

«Դինամո Կիեւ» (Ուկրաինա) - «Լացիո» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղ՝ 2։2)

Լուկաս Լեյվա, 23, Ստեֆան Դե Վրեյ, 83

«Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Սպորտինգ» (Պորտուգալիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 0։2)

Մարեկ Բակոշ, 6, 64

Չիրացրած 11մ՝ Բաս Դոստ («Սպորտինգ»), 90+1

«Զենիթ» (Ռուսաստան) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 1:1 (առաջին խաղ՝ 1։2)

Սեբաստիան Դրիուսի, 45+1 - Ժան-Կեւին Օգուստեն, 22

Չիրացրած 11մ՝ Տիմո Վերներ («ՌԲ Լայպցիգ»), 82

«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 1:5 (առաջին խաղ՝ 0:3)

Մացեյ Ռիբուս, 20 – Անխել Կոռեա, 16, Սաուլ, 47, Ֆերնանդո Տորես, 65, 11մ, 70, Անտուան Գրիզման, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով