18:46  ,  15 մարտի, 2018

Եվգենյա Մեդվեդեւա. Բարդ կլինի աշխարհի առաջնությանը բազմոցին նստած հետեւելը

Գեղասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն, կրկնակի օլիմպիական փոխչեմպիոն Եվգենյա Մեդվեդեւան պատմել է, թե ինչ պատճառով է բաց թողնելու այս ամիս Միլանում կայանալիք աշխարհի առաջնությունը։

«Մրցաշարից հրաժարվելը միշտ էլ բարդ փուլ է մարզիկի կյանքում։ Ցավոք, սա արդեն առաջին մեկնարկը չէ, որ պետք է բաց թողնեմ այս մրցաշրջանում։ Ավելի բարդ է  աշխարհի առաջնությանը բազմոցին նստած, հեռուստատեսությամբ հետեւելը։

Ոտքս ցավում է, ֆիզիկապես հնարավոր չէ մարզվել, բժիշկն ասաց, որ ապաքինման համար կպահանջվի երկու ամիս։ Ոտնաթաթը ծանրաբեռնել, ցատկել չի կարելի։ Հիմա ամենագլխավորը արդեն հին դարձած վնասվածքիցս ազատվելն է։ Արդեն 1.5 տարի է շարունակվում այս պատմությունը»,– Մեդվեդեւայի խոսքը մեջբերում է RT–ն։

Աշխարհի առաջնությունը կանցկացվի մարտի 19–ից 25–ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում