18:12  ,  15 մարտի, 2018

Սուարեսը Չեմպիոնների լիգայում գոլ չի խփում մեկ տարուց ավելի

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի գոլազուրկ շարքը Չեմպիոնների լիգայում շարունակվեց նաեւ Լոնդոնի «Չելսիի» դեմ 1/8 եզրափակիչի պատասխան խաղում (3։0)։

Չեմպիոնների լիգայում Սուարեսը գոլ չի խփում մեկ տարուց ավելի։ Այդ մրցաշարում ուրուգվայցին նախորդ անգամ աչքի է ընկել 2017-ի մարտի 8-ին կայացած ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ խաղում (6։1)։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը 25 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում