17:44  ,  15 մարտի, 2018

Մանուչարյանն ու Հարոյանն այցելել են «Եկատերինբուրգ Արենա»

Ռուսական «Ուրալի» ֆուտբոլային ակումբի խաղացողները, մարզիչները, ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են «Եկատերինբուրգ Արենա»։ Խաղացողների թվում են եղել նաեւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Էդգար Մանուչարյանը։

Ստադիոնը վերակառուցվել է եւ կընդունի հունիս–հուլիսին կայանալիք աշխարհի առաջնության հանդիպումներ։ «Ուրալն» այս ստադիոնում կսկսի հանդիպումներ անցկացնել ապրիլից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում