14:03  ,  15 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա․ Մեսին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների թվում

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայում այս շաբաթ կայացած 1/8 եզրափակիչի պատասխան խաղերի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդներին։

4 թեկնածուների թվում են՝ Լիոնել Մեսին («Բարսելոնա»), Թոմաս Մյուլերը («Բավարիա»), Վիսամ Բեն Յեդերը («Սեւիլիա») եւ Էդին Ջեկոն («Լիվերպուլ»)։

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի մարտի 16-ին՝ Երեւանի ժամանակով 15։00-ին։

Հիշեցնենք, որ նախորդ 2 օրերին Չեմպիոնների լիգայում անցկացվել էին «Բարսելոնա» - «Չելսի» (3։0), «Բեշիկթաշ» - «Բավարիա» (1:3), «Մանչեսթեր Յունայթեդ» - «Սեւիլիա» (1:2) եւ «Ռոմա» - «Շախտյոր» (1։0) հանդիպումներ։ 

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել «Բարսելոնան», «Ռեալը», «Սեւիլիան», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Բավարիան», «Յուվենտուսը» եւ «Ռոման»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում