13:06  ,  15 մարտի, 2018

NBA․ Օրվա լրացուցիչ ժամանակներն ու լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» տանը 117։106 հաշվով հաղթել է «Լեյքերսին»:

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Գոլդեն Սթեյտի» խաղացող Կեւին Դյուրանտը, որը վաստակել է 26 միավոր։

Ընդ որում՝ օրվա 4 խաղերից երկուսում հաղթողը որոշվել է լրացուցիչ ժամանակում։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Լեյքերսի» խաղացող Լոնզո Բոլը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» – «Լեյքերս»՝ 117:106 (26:23, 29:32, 34:27, 28:24)

«Օռլանդո» – «Միլուոկի»՝ 126:117 (36:20, 25:32, 30:28, 35:37)

«Բոստոն» – «Վաշինգտոն»՝ 124:125 (լրացուցիչ ժամանակում) (37:23, 22:29, 21:29, 26:25, 18:19)

«Սակրամենտո» – «Մայամի»՝ 123:119 (լրացուցիչ ժամանակում) (24:31, 35:21, 32:27, 20:32, 12:8)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում