00:33  ,  15 մարտի, 2018

Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» հաղթում է «Չելսիին» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում իսպանական Պրիմերայի առաջատար «Բարսելոնան» ընդունել է Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Չելսիին»: Առաջին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է կատալոնական թիմը:

Հաշիվն արդեն երրորդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որին գոլային փոխանցում կատարեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը: 20-րդ րոպեին Մեսիի փոխանցումից հետո աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն:

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 2:0 (առաջին խաղ՝ 1:1)

Լիոնել Մեսի, 3, Ուսման Դեմբելե, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում